Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը կրկնապատկեց Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսատուրքերը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ լիազորել է կրկնապատկել Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսատուրքերը: Ալյումինի համար մաքսատուրքը հիմա կլինի 20 տոկոս, իսկ մետաղինը՝ 50 տոկոս: Նա նշել է, որ թուրքական լիրան արագորեն արժեզրկվել է «մեր ուժեղ դոլարի դիմաց»:

«Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ ներկայումս լավ չեն», - Թվիթերում գրել է Թրամփը:

Հուլիսի 26-ին Թրամփը զգուշացրել էր, որ եթե Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատ չարձակվի, ապա Թուրքիայի նկատմամբ լայն պատժամիջոցներ կսահմանվեն:

Այսօր թուրքական լիրայի արժեզրկումը ռեկորդային նոր մակարդակի է հասել՝ մեկ դոլարի դիմաց 6,5 լիրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG