Մատչելիության հղումներ

Կորեական պատերազմի հետևանքով անջատված հարազատները հանդիպում են 60 տարի անց


Կորեական պատերազմի հետևանքով բաժանված հարազատների հանդիպումը Հյուսիսային Կորեայի հյուրանոցներից մեկում, 21-ը օգոստոսի, 2018թ.
Կորեական պատերազմի հետևանքով բաժանված հարազատների հանդիպումը Հյուսիսային Կորեայի հյուրանոցներից մեկում, 21-ը օգոստոսի, 2018թ.

1950-53 թվականների Կորեական պատերազմի հետևանքով տարանջատված ընտանիքների անդամները ավելի քան վեց տասնամյակ անց միմյանց հանդիպելու հնարավորություն են ստացել:

Այսօր Հյուսիսային Կորեայի Կումգանգ քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպվել է նրանց հանդիպումը:

Հարավային Կորեայում ապրողները հարազատներին նվերներ են բերել, ուտելիքներ:

Նրանց հանդիպումը տևելու է մոտավորապես 11 ժամ՝ մինչև օգոստոսի 22-ը:

Նման հանդիպումներ կազմակերպելու հնարավորություններ են ստեղծվել կողմերի միջև դիմակայությունները վերացնելու գործընթացի արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG