Մատչելիության հղումներ

Հարավային և Հյուսիսային Կորեաների՝ պատերազմից հետո բաժանված տասնյակ ընտանիքներ այսօր մի քանի օրով կվերամիավորվեն


Հարավային Կորեայի բնակիչները մեկնում են Հյուսիսային Կորեա՝ տեսակցելու հարազատներին, 20-ը օգոստոսի, 2018թ.
Հարավային Կորեայի բնակիչները մեկնում են Հյուսիսային Կորեա՝ տեսակցելու հարազատներին, 20-ը օգոստոսի, 2018թ.

Հարավային և Հյուսիսային Կորեաների տասնյակ ընտանիքներ, որ բաժանվել էին 1950-53 թվականների կորեական պատերազմից հետո, այսօր կկարողանան մի քանի օրով վերամիավորվել:

Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլին, երբ երկու երկրների առաջնորդները համաձայնել էին քայլեր ձեռնարկել թերակղզու ապամիջուկայնացման ու հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Այսօր առավոտյան Հարավայինից 89 մարդ է մեկնել Հյուսիսային Կորեա՝ տեսակցելու հարազատներին, որոնց չեն հանդիպել տասնամյակներ շարունակ:

Ակնկալվում է, որ շաբաթավերջին էլ Հյուսիսայինից 88 մարդ կմեկնի Հարավային Կորեա:

Ըստ Կարմիր խաչի, վերջին մի քանի ամիսներին միայն 130 հազարից ավելի մարդ է հայտ ներկայացրել հարազատներին տեսակցելու, որոնց գերակշռող մասը 70-անց են: Վերջին անգամ նրանց նման հնարավորություն էր տրվել երեք տարի առաջ, ինչից հետո կողմերի միջև հարաբերությունները վատթարացել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG