Թուրքիայի իրավապահները հայտնում են, որ ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակ արձակած երկու կասկածյալի:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբաթի վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում:
Կրակոցները արձակվել էին սպիտակ գույնի մեքենայից, տուժածներ չկան:
Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին միջադեպն՝ այն համարելով «բացահայտ սադրանք»:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը միջադեպը գնահատել էր «քաոս սերմանելու փորձ»:
Անկարայի ոստիկանութունը հայտնել է, որ կասկածյալներ Ահմեթ Չելիքթենը և Օսման Գյունդաշը խոստովանել են իրենց մեղքը: Ոստիկանությունը հայտնում է, որ նրանք քրեական անցյալ են ունեցել: Իրավապահներն առգրավել են ավտոմեքենան և ատրճանակը, որից ենթադրաբար դեսպանատան ուղղությամբ վեց կրակոց է արձակվել: