Մատչելիության հղումներ

Անկարայում կրակ են արձակել ԱՄՆ դեսպանատան վրա


Անվտանգության ծառայողները ԱՄՆ դեսպանատան մոտ, Անկարա, 20 օգոստոսի, 2018թ.

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը հսկող պահակների վրա: Տուժածներ չկան:

Ըստ ականատեսների, անհայտ անձինք կրակ են արձակել դեսպանատան փողոցով սլացած մի սպիտակ մեքենայից: Ոստիկանները հաղորդել են, որ որոնում են զինյալներին պատկանող մեքենան:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փակ էր Էյդ ալ-Ադհա մահմեդական տոնի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG