ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Իրանի զենքի հետ կապված ծրագիրն, իր և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Երուսաղեմում նախատեսված հանդիպման հիմնական թեմաները կլինեն:
Օգոստոսի 19-ին Բոլթոնն ասել է, որ գլոբալ մարտահրավերների ցանկում «Իրանի միջուկային զենքի և հրթիռային ծրագրերը» ցուցակի ամենաառաջին հարցերն են:
Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ անհամբեր սպասում է այն հարցի քննարկմանը, թե «ինչպես շարունակել հետ պահել Իրանին ագրեսիայից տարածաշրջանում և ապահովել, որ նրանք երբեք միջուկային զենք չունենան»:
Բոլթոնը համարվում է Թրամփի վարչակազմի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ամենախիստ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներից մեկը:
Մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի և աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային գործարքից դուրս գալու մասին և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: