Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ ժողովրդական շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովը վարչապետ ընտրեց, Հայաստանի նախագահն էլ՝ նշանակեց մայիսի 8-ին: