Մատչելիության հղումներ

Կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով. ՏԿՏՏՆ


Այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։ Այդ մասին տեղեկացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Նախարարությունը նաև նշում է, որ Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG