Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնն ու Նիկոլայ Պատրուշևը Ժնևում կքննարկեն սպառազինությունների վերահսկման պայմանագրերը. «Ռոյթերզ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ Ժնևում նախատեսված հանդիպման ժանամակ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ կքննարկի սպառազինությունների վերահսկման պայմանագրերը և Իրանի դերը Սիրիայում, հաղորդում է «Ռոյթերզ»-ը:

Սա հուլիսին կայացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հանդիպումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն է երկու երկրների պաշտոնյաների միջև։

Հելսինկիում հուլիսյան գագաթնաժողովից հետո Թրամփը լուրջ քննադատության ենթարկվեց նաև այն պատճառով, որ այդպես էլ չբացահայտեց, թե Պուտինի հետ երկու ժամ տևած դեմառդեմ հանդիպման ժամանակ ինչի մասին են խոսել, կամ ինչ որոշումներ են կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG