Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսորին


Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցով, արխիվ
Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցով, արխիվ

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով երրորդ ամիսն է հացադուլ է անում ռուսական բանտում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում տեղադրված հայտարարության մեջ հեղինակավոր իրավապաշտպանները պնդում են, որ Սենցովի դատաքննությունն ու դատավճիռը չեն համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին՝ կոչ անելով ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան՝ «անհապաղ ու առանց նախապայմանների»:

Ղրիմում ծնված, ազգությամբ ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 ին՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը հրապարակավ քննադատելուց հետո:

Ռուսաստանի իշխանությունները նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել՝ Ղրիմում ոստիկանական բաժանմունք հրդեհելու և ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքներով, ինչը հիմնավորող ապացույցներ, սակայն, չեն հրապարակվել:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել էր Սենցովի մոր ներման խնդրագիրը, հարազատները պնդում են, որ ռեժիսորի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG