Մատչելիության հղումներ

Կրեմլը մերժել է Սենցովի մոր՝ որդուն ազատ արձակելու խնդրագիրը, ռեժիսորի վիճակը «ծայրահեղ ծանր է»


Օլեգ Սենցովը ռուսաստանյան բանտում, արխիվ
Օլեգ Սենցովը ռուսաստանյան բանտում, արխիվ

Կոռեկտ չէ խոսել այն մասին, թե Կրմելը հրաժարվել է ներում շնորհել ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին։ Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հերթական անգամ պնդելով, որ ներման արժանանալու համար, ռուսաստանյան օրենքների համաձայն, նախագահին պետք է դիմի ինքը՝ Սենցովը։

Ուկրաինացի ռեժիսորը բազմիցս հայտարարել է, որ այդ խնդրով չի դիմելու Պուտինին ու պատրաստ է իր կյանքը զոհաբերել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին։

Երեկ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սենցովի մայրը Ռուսաստանի նախագահի աշխատակազմից ստացել է իր ներկայացրած ներման խնդրանքի մերժումը։ Այդ փաստաթղթում ռուսաստանցի պաշտնոյաները ևս մկ անգամ ընդգծել են, որ Ռուսաստանում ներման գործընթացը սկսվում է դատապարտյալի անձնական նամակից, ուղղված երկրի նախագահին:

Փաստաբան Նիկոլայ Պոլոզովը, մինչդեռ, ասում է, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում, քան որ իր ուկրաինացի պաշտպանյալներից ներման արժանացածները Պուտինին չեն դիմել: Դա նրանց փոխարեն արել են տարբեր մարդիկ կամ կազմակերպություններ։ Պոլոզովի խոսքով՝ Պուտինը պարզապես չի ցանկանում ազատ արձակել Սենցովին:

Այս կապակցությամբ Ուկրաինայի գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն իր հերթին հիշատակել է Սավչենկոյի հետ կապված դեպքը: «Կրեմլը ստում է, Սավչենկոն ներման համար Պուտինին չէր դիմել։ Կրեմլը գիտի, որ Սենցովը երբեք չի դիմի Պուտինին ներման խնդրանքով։ Սա պարզապես դանդաղ սպանություն է»,- ասել է Գերաշչենկոն։

Ուկրաինացի ռեժիսորը դատապարտվել է 20 տարվա անազատության՝ Ռուսաստանում, Ղրիմում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեղադրանքով։ Մայիսի 14-ին Սենցովը հացադուլ է հայատարարել, պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում գտնվող ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին: Նա հացադուլի մեջ է արդեն 93 օր և չի պատրաստվում դադարեցնել այն։

Երեկ նրան այցելել է իրավապաշտպան Զոյա Սվետովան: Սենցովի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ ռեժիսորի վիճակը համարում է «կրիտիկականին մոտ», Սենցովին այժմ բժշկական հատուկ սարքավորումների միջոցով են սնուցմամբ ապահովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG