Շվեյցարիայի դատարանը մերժել է Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ արդեն շուրջ հինգ տարի ազատազրկված Գյուլնարա Քարիմովայի՝ շվեյցարական բանկերում պահվող 800 միլիոն դոլարը վերադարձնելու պահանջը:
Գումարը սառեցվել էր Քարիմովայի դեմ հարուցված քերական գործի շրջանակներում, ըստ որի, նախկին նախագահի դուստրը շուրջ մեկ միլիարդ դոլար է յուրացրել՝ կոռուպցիոն տարբեր սխեմաներով:
Նրա դեմ քրեական գործեր էին հարուցված ոչ միայն Ուզբեկստանում, այլև Շվեդիայում, Շվեյցարիայում և Միացյալ Նահանգներում:
Այժմ Քարիմովան պարտավոր է 800 միլիոնը վերադարձնել Ուզբեկստանի իշխանություններին: