Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահի դուստրը կասկածվում է 1 միլիարդ դոլար շորթելու մեջ


Սարաևոյում գործող Կազմակերպված հանցագործության և ուսումնասիրության կենտրոնի տեղեկություններով Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից շորթել է մոտ 1 միլիարդ դոլարի բաժնետոմսեր և գումար։

Քարիմովան, ով ժամանակին համարվում էր իր հոր իշխանության ժառանգորդը, կասկածվում է Շվեդիայում և Շվեյցարիայում փողերի լվացման հետ կապված գործունեության մեջ: Նրա անունը կապվում է նաև Ուզբեկստանում ֆինանսական մեքենայությունների հետ կապված մի գործով, որի առնչությամբ ձերբակալված են նրա մի շարք գործընկերներ, իսկ ինքը՝ Քարիմովան, տնային կալանքի տակ է։

Հիշեցնենք՝ Ուզբեկստանի նախագահի դստեր` Գուլնարա Քարիմովայի շուրջ դեռ 2013 թվականին ծագած կոռուպցիոն սկանդալի առնչությամբ ակտիվորեն շրջանառվում էին հայազգի Գայանե Ավագյանի և ռուսաստանցի Մադումարովի անունները։ Ավագյանը անցած հուլիսին դատապարտվեց ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG