Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը դատապարտել է Թուրքիային՝ ամերիկյան արտադրանքի ներմուծման մաքսադրույքները բարձրացնելու համար


Սպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը դատապարտել է Թուրքիային՝ ամերիկյան արտադրանքի ներմուծման մաքսադրույքները բարձրացնելու համար և պնդել, թե դա քայլ էր սխալ ուղղությամբ:

Անկարան երեկվանից բարձրացրել է Ամերիկայից ներմուծվող ավելի քանի երկու տասնյակ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ ամերիկյան ուղևորատար մեքենաներինը՝ 120, ոգելից խմիչքներինը՝ 140, ծխախոտինը՝ 60 տոկոսով:

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշման պատճառով:

Անարդար ու ապօրինի որակելով հոգևորականին ներկայացված մեղադրանքները՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ և բարձրացրել Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները: Արդյունքում թւոքրական լիրան երկրորդ շաբաթն է՝ սրընթաց անկում է արձանագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG