Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Ժնևում Ջոն Բոլթոնը հանդիպելու է Նիկոլայ Պատրուշևի հետ


Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ Ժնևում հանդիպելու է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին երեկ հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հաստատելով լուրն, ասել է, թե «նման շփումները պլանավորված են և նախապատրաստվում են»:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե հանդիպմանը, հավանաբար, կքննարկվի նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպման հնարավորությունը:

Հունիսի վերջին Բոլթոնը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ: Դրանից քիչ անց՝ հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցավ Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG