Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Երեկ Ջենովայում ավտոճանապարհի վրա կառուցված կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, կան մեծ թվով վիրավորներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG