Մատչելիության հղումներ

Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոճանապարհային կամուրջ է փլուզվել, կան տասնյակ զոհեր


Իտալիայի հյուսիսում գտնվող նավահանգստային Ջենովա քաղաքում ավտոճանապարհային կամուրջ է փլուզվել:

Տեղի շտապօգնության ծառայության տվյալներով՝ տասնյակ մարդիկ են զոհվել:

Իտալիայի տրանսպորտի նախարարը տեղի ունեցածը գնահատել է որպես «ահռելի ողբերգություն»:

Փրկարարական ծառայությունները հաղորդել են, որ 1960-ականներին կառուցված կամուրջը փլուզվել է կեսօրին մոտ՝ տեղատարափ անձրևի ժամանակ:

Ականատեսներից մեկը Sky Italia հեռուստաընկերությանը պատմել է, որ փլուզման պահին կամրջի վրա 8 կամ 9 ավտոմեքենա է տեսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG