Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պնդում է՝ անցյալ տարի ավարտել է իր քիմիական զինանոցի վերացումը


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ի պատասխան ԱՄՆ նոր պահանջի, որպեսզի Ռուսաստանը թույլ տա քիմիական զենքի տեսուչների մուտքը երկիր նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված, Ռուսաստանը պնդել է, որ արդեն անցյալ տարի ավարտել է իր քիմիական զինանոցի վերացումը։

Ռուսաստանն իր քիմիական զինանոցը վերացրեց «խիստ միջազգային վերահսկողության ներքո` համաձայն Քիմիական զենքի կոնվենցիայի», ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության օգոստոսի 13-ի հայտարարությունում:

Նախարարությունը հայտարարել է, որ այժմ ոչ թե Ռուսաստանն է, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է «Քիմիական զենքի կոնվենցիայի միակ մասնակիցը, որոնք ունեն ռազմական նշանակության թունավոր նյութերի զգալի պաշարներ»:

Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, անգիտակից վիճակում Սոլսբերիում հայտնաբերվել էին այս տարվա մարտի 4-ին: Երկարատև բուժումից հետո բժիշկներին հաջողվեց փրկել նրանց կյանքը: Սկրիպալները դուրս են գրվել հիվանդանոցից, բայց նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:

Պաշտոնական Լոնդոնը հայտարարում է, որ Սկրիպալների թունավորման ետևում կանգնած է Կրեմլը, քանի որ թունավորման համար օգտագործվել է ԽՍՀՄ-ում ստեղծված «Նովիչոկ» նյութը: Մոսկվան հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG