Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողության ընթացքում չեզոքացրել են Գյանջայի դեպքերին մասնակցելու մեջ կասկածվողներից ևս մեկին՝ թվով հինգերորդին: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածը 1989 թվականին ծնված Մուրազ Ռագիմովն է: Նա, ըստ իրավապհների, ծայրահեղական իսլամիստ է, մասնակցել է Գյանջայի անկարգություններին և սեպտեմբերին պլանավորում էր սպանել տեղի իմամներից մեկին:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաղորդմամբ՝ վերջին մի քանի շաբաթներին մի շարք գործողություններ են իրականացվել, որոնց ընթացքում սպանվել է 4 անձ: Վերջիններս, պաշտոնական մարմինների պնդմամբ, մասնակցել են Գյանջայի անկարգություններին և այդ քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ կատարված հարձակմանը: Այդ դեպքերի գործով ձերբակալվել է 61 մարդ, 13 հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: