Մատչելիության հղումներ

Չեղարկվել է Իրաքի վարչապետի այցն Իրան


Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադի, արխիվ
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադի, արխիվ

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի այցը Իրան չեղյալ է հայտարարվել, այն բանից հետո երբ նա ասել է, որ այլընտրանք չունի և պետք է հետևի ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, թեև դրանց հետ համաձայն չէ։

Պաշտոնական այցը չեղյալ է հայտարարվել օգոստոսի 12-ին, սակայն պատժամիջոցների կիրառումը որպես պատճառ չի նշվել։

Աբադիի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետի օգոստոսի 14-ին նախատեսված այցը Թուրքիա կկայանա, սակայն Իրան այցելությունը չեղարկվել է «հագեցած ժամանակացույցի պատճառով»:

Իրանի իշխանության անանուն ներկայացուցիչը «Ասոշիեյթիդ Փրես»-ին հայտնել է, որ Թեհրանն է չեղյալ հայտարարել Աբադիի ծրագրված այցը Իրան:

Իրանի կառավարության մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG