Մատչելիության հղումներ

Մեդվեդև. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն է


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի հայտարարությունը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարություն:

«Եթե հաջորդ քայլերով ինչ-որ կերպ արգելքներ դրվեն բանկերի գործունեության, այս կամ այն արտարժույթի օգտագործման վրա, ապա դա կարելի է ուղիղ կերպ անվանել՝ դա տնտեսական պատերազմի հայտարարություն է, և այդ պատերազմին անհրաժեշտ է արձագանքել քաղաքական, տնտեսական, անհրաժեշտության դեպքում նաև ուրիշ մեթոդներով, և մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա», - այսօր ասել է Ռուսաստանի վարչապետը, ով այցելել է Կամչատկայի թերակղզի:

Անդրադառնալով ներկայումս գործող պատժամիջոցներին՝ Մեդվեդևը նշել է, որ դրանք ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցները սահմանվում են, որպեսզի միջազգային ասպարեզի հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանը դուրս մղվի:

Օգոստոոսի 8-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Սկրիպալների թունավորման համար: Բացի այդ, մի խումբ սենատորներ ևս նոր պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG