Մատչելիության հղումներ

Ռուբլին շարունակում է արժեզրկվել՝ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին


Ռուսական ռուբլին ու ֆոնդային շուկան շարունակում են արժեզրկվել՝ Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին:

Նախօրեին Պետդեպարտամենտը հայտարարեց, թե նոր սահմանափակումներ է մտցնում Կրեմլի նկատմամբ՝ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով՝ «Նովիչոկ»-ով թունավորելու համար: «Միացյալ Նահանգների համոզմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը քիմիական կամ կենսաբանական զենք է օգտագործել՝ ոտնահարելով միջազգային իրավունքը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը:

Ավելի վաղ Վաշինգտոնն ու Եվրամիությունն այս միջադեպի պատճառով տասնյակ ռուս դիվանագետների էին արտաքսել:

Նոր պատժամիջոցների առաջին փուլն, ըստ Պետքարտուղարության, ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ից:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը քննադատել է այս քայլը՝ պնդելով, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Մեծ Բրիտանիան որևէ ապացույց չեն ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG