Մատչելիության հղումներ

Մանաֆորթի պաշտպանը Գեյթսին մեղադրում է միլիոնների հափշտակության մեջ


Փոլ Մանաֆորթ (աջից), Ռիկ Գեյթս
Փոլ Մանաֆորթ (աջից), Ռիկ Գեյթս

ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի պաշտպանը հարցաքննության ժամանակ փորձել է կասկածի տակ դնել իր վստահորդի երկարամյա օգնական Ռիկ Գեյթսի ցուցմունքների հավաստիությունը՝ վերջինիս մեղադրելով միլիոնների հափշտակության մեջ:

Քևին Դաունինգի հարցաքքնությունը տեղի է ունեցել երեկ Վիրջինիա նահանգի դատարանում:

Նախօրեին դատարանում Մանաֆորթի դեմ ցուցմունքներ էր տվել Գեյթսը՝ իր երբեմնի վերադասին մեղադրելով բանկային խարդախությունների և հարկերից խուսափելու մեջ։

Գեյթսի պնդմամբ՝ Մանաֆորթը բազմաթիվ ֆինանսական հանցագործություններ է գործել, հիմնականում՝ 2010-14 թվականներին, աշխատելով ուկրաինացի քաղաքական գործիչների համար, այդ թվում` Ուկրաինայի այժմ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի:

Միացյալ Նահանգների նախագահի 2016-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի քննչական խումբը Փոլ Մանաֆորթին մեղադրում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մատուցած խորհրդատվական ծառայություններից ստացած տասնյակ միլիոնավոր դոլարները թաքցնելու, հարկային պարտավորությունները չկատարելու մեջ: Դատավարությունը մեկնարկել է անցած շաբաթ Վիրջինիայի դաշնային դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG