Մատչելիության հղումներ

Փաշինյան-Նազարբաև հեռախոսազրույց․ քննարկվել է նաև ՀԱՊԿ գործունեությունը


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 միլիոն դրամ գրավը:

Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումից հետո պաշտոնական Երևանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց։

Անցած շաբաթավերջին ՀԱՊԿ պաշտոնական կայքէջը տեղեկացրեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտականությունների կատարմանը ամբողջ ծավալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG