Մատչելիության հղումներ

Լոնդոնը Մոսկվային խնդրելու է արտահանձնել Սկրիպալների թունավորման գործով երկու կասկածյալների․ The Guardian


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները հսկում են տարածքները, որտեղ Սկրիպալների թունավորումից հետո աշխատում են քննիչները և փորձագետները, Սոլսբերի, հուլիս, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները հսկում են տարածքները, որտեղ Սկրիպալների թունավորումից հետո աշխատում են քննիչները և փորձագետները, Սոլսբերի, հուլիս, 2018թ․

Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ռուսաստանից խնդրել արտահանձնել երկու մարդու, որոնք կասկածվում են Սոլսբերի քաղաքում ռուս նախկին լրտեսի վրա նյարդապարալիտիկ նյութի միջոցով հարձակման մեջ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Բրիտանական պարբերականը, վկայակոչելով իշխանության մեջ և անվտանգության համակարգում իր անանուն աղբյուրները, փոխանցում է, որ արտահանձնման դիմումը արդեն պատրաստ է:

Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ դեռ պաշտոնական գրություն չի ստացել:

Այս տարվա մարտին Սոլսբերիում թունավորվել և երկար ժամանակ հիվանդանոցում բուժվում էին ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան:

Սկրիպալների թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG