Մատչելիության հղումներ

Առաջիկա ժամերին Սպիտակ տունը կհայտարարի Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը վերականգնելու մասին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ առաջիկա ժամերին Սպիտակ տունը կհայտարարի Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասի վերականգնման մասին, նշելով, որ կհրապարակվեն դետալներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, պատժամիջոցների համաձայն՝ իրանական կառավարությանը կարգելվի դոլար գնել, սահմանափակումներ կմտցվեն իրանական արտադրանքի արտահանման վրա, գրում են, որ պատժամիջոցներն առնչվելու են նաև պարսկական հայտնի գորգերի արտահանմանը:

Երեք ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG