Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 250 անգամ, արձակվել է 2 հազար կրակոց․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG