Մատչելիության հղումներ

ԱՄՆ աճող ճնշումների ֆոնին՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարն այցելում է Իրան


Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հո
Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հո

Օգոստոսի 7֊ին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պատրաստվում է այցելել Իրան։ Այս երկու երկրներն էլ վերջին շրջանում ստիպված են դիմագրավել ամերիկյան աճող ճնշմանը և պատժամիջոցներին՝ իրենց միջուկային ծրագրերի հետ կապված։

Ռի Յոնգ Հոն Իրան կատարելիք այցից առաջ՝ Սինգապուրում, ASEAN երկրների գատաթնաժողովում, քննադատել էր Միացյալ Նահանգների «մտահոգիչ» քայլերը, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում։

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Փհենյանի վրա, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այդ երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունի միջև կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, մինչդեռ Հյուսիսը կարծես թե չի շտապում գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, թեև երկու առաջնորդների հանդիպումից շաբաթներ են անցել։

Միացյալ Նահանգները նաև ավելացնում է ճնշումը Թեհրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Թրամփը իր երկիրը դուրս բերեց Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին կնքված պատմական համաձայնագրից, որով Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների որոշակի նվազեցման դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG