Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի խաղաղապահները տարիներ անց վերադարձան Գոլանի բարձունքներ


Իսրայել - ՄԱԿ-ի խաղաղապահները Գոլանի բարձունքներից դիտարկում են Սիրիայի տարածքը, հուլիս, 2018թ․
Իսրայել - ՄԱԿ-ի խաղաղապահները Գոլանի բարձունքներից դիտարկում են Սիրիայի տարածքը, հուլիս, 2018թ․

ՄԱԿ-ի խաղաղապահները տարիներ անց վերադարձել են Սիրիայի և Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների միջև անցնող սահման և Ռուսաստանի ռազմական ոստիկանության հետ համատեղ պարեկային ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Քանի որ վերջին ամիսներին Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը երկրի՝ Իսրայելին և Հորդանանին սահմանակից շրջաններում, Իսրայելը ձգտում է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը ավելի մեծ լինի այդ սահմանների ապահովման հարցում և նվազեցվի Իրանի ազդեցությունը Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG