Մատչելիության հղումներ

Իսրայելի օդուժը Սիրիայի տարածքում ահաբեկիչների է ոչնչացրել


Իսրայել - ՄԱԿ-ի խաղաղապահները Գոլանի բարձունքներից դիտարկում են Սիրիայի տարածքը, որտեղ փախստականների ճամբար է տեղակայված, հուլիս, 2018թ․
Իսրայել - ՄԱԿ-ի խաղաղապահները Գոլանի բարձունքներից դիտարկում են Սիրիայի տարածքը, որտեղ փախստականների ճամբար է տեղակայված, հուլիս, 2018թ․

Իսրայելի բանակը հայտարարում է, որ օդուժի հարվածների արդյունքում Սիրիայի տարածքում՝ սահմանից ոչ հեռու 7 ահաբեկիչ է ոչնչացվել: Աղբյուրը հայտնում է, որ տեղում հայտնաբերվել են մահապարտ ահաբեկչի գոտի, պայթուցիկ սարքեր:

Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ ուշադրությամբ հետևում են Սիրիայի հետ սահմանին տիրող իրավիճակին: Սիրիական կողմից տվյալ շրջանը հուլիսի վերջից կրկին ամբողջովին անցել է Ասադի կառավարության վերահսկողության տակ: Իսրայելը մտադիր է թույլ չտալ, որպեսզի Գոլանի բարձունքների ապառազմականացված այդ շրջանում իրանական զորքեր տեղակայվեն:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը այսօր հայտնել է, որ 2012 թվականից հետո առաջին անգամ ՄԱԿ-ի խաղաղապահները Գոլանի բարձունքներում կվերսկսեն իրենց գործունեությունը: Հնարավոր սադրանքները բացառելու նպատակով այդ շրջանում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության 8 դիտորդական կետեր կտեղակայվեն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG