Մատչելիության հղումներ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ անցավ նաև «Ալաշկերտ»-ը


Դրվագ «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպումից, Երևան, 2-ը օգոստոսի, 2018թ․
Դրվագ «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպումից, Երևան, 2-ը օգոստոսի, 2018թ․

«Փյունիկ»-ից հետո ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման երրորդ փուլ դուրս եկավ նաև երևանյան երկրորդ ակումբը՝ «Ալաշկերտ»-ը:

Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը «Ալաշկերտ»-ը հինգշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկա» (Նիկշիչ) թիմին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, և «Ալաշկերտ»-ը անցավ հաջորդ փուլ, քանի որ մրցակցի հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով:

Որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը կլինի Թել Ավիվի «Մակաբի»-ն, «Ալաշկերտ»-ինը՝ ռումինական «Կլուժ»-ը (Կլուժ-Նապոկա):

Այս փուլում հաղթանակի դեպքում թիմերը անցնում են փլեյօֆ, որն էլ հաղթահարելով՝ խմբային մրցաշար: Թե՛ որակավորման երրորդ փուլի և թե՛ փլեյօֆի հանդիպումները կայանալու են այս ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG