Մատչելիության հղումներ

«Փյունիկ»-ը՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում


Դրվագ «Փյունիկ»-«Տոբոլ» հանդիպումից, Երևան, 31-ը հուլիսի, 2018թ․
Դրվագ «Փյունիկ»-«Տոբոլ» հանդիպումից, Երևան, 31-ը հուլիսի, 2018թ․

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմը հայկական ակումբային ֆուտբոլի համար աննախադեպ հաջողության հասավ՝ անցնելով ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով ղազախստանյան «Տոբոլ» թիմին՝ երևանյան ակումբը 1:0 հաշվով առավելության հասավ և երկու հանդիպումների արդյունքներով անցավ հաջորդ փուլ․ առաջին հանդիպումը Կոստանայում ավարտվել էր 2:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 2-ին երևանյան մեկ այլ ակումբ՝ «Ալաշկերտ»-ը կհյուրընկալի Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկա» (Նիկշիչ) թիմին: Առաջին հանդիպմանը մրցակցի հարկի տակ «Ալաշկերտ»-ը 1:0 հաշվով հաղթանակ է տարել և նույնպես հաջորդ փուլ անցնելու իրական շանսեր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG