Մատչելիության հղումներ

Վրաստանում այսօր մեկնարկած բազմազգ զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը


Վրաստանում մեկնարկում են բազմազգ զորավարժությունները, 1-ը օգոստոսի, 2018թ․
Վրաստանում մեկնարկում են բազմազգ զորավարժությունները, 1-ը օգոստոսի, 2018թ․

Այսօր Վրաստանում մեկնարկել են «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը: Ավելի վաղ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» ասել էր, որ Հայաստանը մասնակցելու է 4-հոգանոց սպայական կազմով:

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների ավելի քան 3 հազար զինծառայողներ, որոնցից շուրջ 2․5 հազարը վրացիներ ու ամերիկացիներ են: Վրաստանի զորավարժություններին մասնակցում է նաև Ադրբեջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG