Մատչելիության հղումներ

Վախճանվել է գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը­


Զուլում Գրիգորյան

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում վախճանվել է գեղանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը:

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նկարչի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով, որի հաղորդագրությունում մասնավորապես ասված է․ - «Զուլում Գրիգորյանի աշխատանքներում կարևոր տեղ է գրավում Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Զեյթունցիներ» (1960թ.), «Գարուն էր» (1965թ.), «Երեք սերունդ» (1966թ.), «Կարոտ» (1971թ.), «Տեսիլք» (1979-80թթ.), «Արդարադատություն» (1980թ.) գործերը: Նկարչի գործերից են նաև` «Ֆրունզե Մկրտչյան» (1956թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970թ․), «Սպենդիարովը և Գորկին» (1970թ.), «Հաց հանապազօրյա» (1973թ.), «Երեկոյան ղողանջներ» (1985թ.), «Մտորում» (1989թ.), «Խորեն Աբրահամյան» (1990թ.), «Կարեն Դեմիրճյան» (1997թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004թթ., շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002թ.), «Արայի սար» (2010թ․), «Սաղմոսավանք» (2010թ.):<…> Զուլում Գրիգորյանի­ բնանկարներ­ն ու նատյուրմորտները տոգորված են սիրով՝ հանդեպ ազգային, կենցաղային­ իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով»։

Գեղանկարիչը­ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972թ.), Չեխոսլովակիայում (1972թ.), Գերմանիայում (1977թ.), ԱՄՆ-ում (1977թ.), Դանիայում (1978թ.), Ֆրանսիայում (1977-1978թթ.), Մոսկվայում (1987թ.), Երևանում (1994թ․, 1998թ., 2006թ.), Վիեննայում (2002թ.): 2010 թվականին նրան շնորհվել է ժողովրդական նկարիչ կոչումը:

«Զուլում Գրիգորյանը­ բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, մեծ վարպետ, որի փայլուն ստեղծագործական կենսագրությունն ու ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում անուրանալի են», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG