Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան նախատեսում է սեպտեմբերի սկզբին Ժնևում խորհրդակցություններ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Սիրիայի սահմանադրական հանձնաժողով ձևավորելու հարցով: Այդ մասին այսօր հայտնել է ՄԱԿ-ի խոսնակը:
Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում նախատեսվում է, որ այդ հանձնաժողովը պետք է մշակի Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը:
Ստաֆան դե Միստուրան մասնակցել է Ռուսաստանում անցկացված՝ Սիրիայի հարցով այդ երեք երկրների նախաձեռնած երկօրյա քննարկումներին: Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը ՄԱԿ-ի բանագնացին են փոխանցել սահմանադրական հանձնաժողովում իրենց թեկնածուների անունները: