Մատչելիության հղումներ

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետների հանդիպումը Սիրիայի հարցով


Ռուսաստան - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան Սոչիում՝ բանակցություններից առաջ, 30-ը հուլիսի, 2018թ․
Ռուսաստան - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան Սոչիում՝ բանակցություններից առաջ, 30-ը հուլիսի, 2018թ․

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետների երկօրյա հանդիպումը սիրիական հակամարտության կարգավորման հարցով:

Օրակարգում սահմանադրական հանձնաժողովի ձևավորումն է, ապառազմականացված գոտիների խնդիրն ու հումանիտար հարցեր:

Երեք երկրները անցած տարվանից պարբերաբար հանդիպումներ են անցկացնում ճգնաժամի կարգավորման շուրջ, թեև աջակցում են այս հակամարտության տարբեր կողմերի: Ռուսաստանն ու Իրանը, մասնավորապես, սատարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին, Թուրքիան՝ նրա դեմ պայքարող ընդդիմախոսներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG