Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոն


Իտալիայի նախագահը Հայաստանի նախագահին պարգևատրում է «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով, Երևան, 31-ը հուլիսի, 2018թ․
Իտալիայի նախագահը Հայաստանի նախագահին պարգևատրում է «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով, Երևան, 31-ը հուլիսի, 2018թ․

Պետական այցով Երևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան և տիկին Լաուրա Մատարելան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:

Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, ինչից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը և շրջայց կատարել տարածքում:

Կենտրոնը հիմնվել է հայկական և իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր:

Հայաստանի նախագահի գրասենյակի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Սերջիո Մատարելան Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:

Հայաստանի նախագահը, իր հերթին, երեկ իտալացի գործընկերոջը պարգևատրել է Փառքի շքանշանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG