Մատչելիության հղումներ

Տոնոյանը Կասպշիկին ներկայացրել է իրավիճակը ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում:

Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG