Մատչելիության հղումներ

Իրանը պայմաններ է առաջ քաշում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները հնարավոր են, եթե Վաշինգտոնը վերադառնա «միջուկային համաձայնագրին»: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութուրաբին:

«Մեր պայմաններն են՝ հարգանք Իրանի ժողովրդի նկատմամբ, հրաժարվել թշնամական հարաբերություններից և վերադառնալ միջուկային համաձայնագրին», - Ըստ «Անադոլու» գործակալության՝ հայտարարել է Իրանի նախագահի խորհրդականը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, թե պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG