Մատչելիության հղումներ

Թրամփը Ռոհանիի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հուլիս, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հուլիս, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»` քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղիները:

«Ես կհանդիպեմ յուրաքանչյուրի հետ, ես հավատում եմ հանդիպումներին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հավատում է «մարդկանց հետ խոսելուն, հատկապես երբ խոսքը պատերազմի, մահվան, սովի և շատ այլ բաների մասին է»:

Հարցին՝ արդյոք նախապայմաններ կպահանջի՞ հանդիպման համար, Թրամփն արձագանքել է՝ «նախապայմաններ չկան, եթե նրանք ուզում են հանդիպել, ես կհանդիպեմ ցանկացած պահի», շարունակելով՝ դա «լավ է երկրի համար, լավ է նրանց համար և լավ է աշխարհի համար»:

Իրանի ղեկավարները միանգամից չեն մերժել Թրամփի առաջարկը, քանի որ նրանից ավելի վաղ էլ առաջարկություններ էին ստացել բանակցելու միջուկային նոր գործարքի վերաբերյալ, որը կփոխարինի 2015 թվականի պայմանագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ այս տարվա մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG