Մատչելիության հղումներ

Արտաշիսյան փողոցում պայթյունի հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է. «Արմենպրես»


Ապակիների արտադրամասի շենքը պայթյունից հետո, Երևան, 25-ը հուլիսի, 2018թ․
Ապակիների արտադրամասի շենքը պայթյունից հետո, Երևան, 25-ը հուլիսի, 2018թ․

Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիներից մեկը՝ Սասուն Հարությունյանը, ով տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն մահացել է, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Լրատվական գործակալությանը բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Հարությունյանի մարմնի 85 տոկոսը այրվածքներ էր ստացել:

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված մյուս վիրավորը՝ Էդուարդ Հովհաննիսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, որտեղից փոխանցել են, որ նրա վիճակը միջին ծանրության է:

Երրորդ տուժողը, որի վիճակը համեմատաբար ավելի լավ էր, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել:

Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG