Մատչելիության հղումներ

2014-ին «Բոինգ»-ի անհետացման պատճառը դեռևս պարզված չէ․ քննիչներ


Մալայզիա - MH370 օդանավի անհետացման քննության վերաբերյալ զեկույցը, 30-ը հուլիսի, 2018թ․

Ավելի քան չորս տարվա հետաքննությունից հետո այսօր Մալայզիայում քննիչները հայտարարել են, թե դեռևս անկարող են պարզել MH370 չվերթն իրականացնող օդանավի անհետացման պատճառը:

Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող «Բոինգ»-ի հետ կապն ընդհատվել էր 2014 թվականի մարտի 8-ին՝ թռիչքի մեկնարկից մոտ մեկ ժամ անց, օդանավի և 239 ուղևորների որոնողական աշխատանքները մինչ օրս որևէ արդյունք չեն տվել:

Գործը հետաքննող իրավապահները, այդ թվում՝ միջազգային փորձագետներ, առայժմ հաստատել են միայն մինչ այդ շրջանառվող պնդումը, ըստ որի օդանավը միտումնավոր և կտրուկ շեղվել է երթուղուց՝ շարունակելով թռիչքը ևս 7 ժամ՝ կապի բացակայության պայմաններում:

Գլխավոր քննիչն այսօր պնդել է, թե սա այս առեղծվածային գործով պաշտոնական վերջին զեկույցը չէ, և քննությունը շարունակվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG