Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Ռազմական ոստիկանությունը հինգշաբթի օրը հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է Պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։

Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր ժամը 00:30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և Ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։

Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG