Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ցույցեր թոշակի տարիքը բարձրացնելու դեմ


Ռուսաստանում ցույցեր կենսաթոշակի տարիքը բարձրացնելու ծրագրի դեմ, հուլիս, 2018թ․
Ռուսաստանում ցույցեր կենսաթոշակի տարիքը բարձրացնելու ծրագրի դեմ, հուլիս, 2018թ․

Ռուսաստանում տասնյակ հազարավոր մարդիկ երկրի տարբեր շրջաններում մասնակցում են կենսաթոշակի համակարգի բարեփոխման վիճահարույց նախաձեռնության դեմ բողոքի ցույցերին:

Գործադիրը ցանկանում է աստիճանաբար բարձրացնել թոշակի անցնելու տարիքը:

Այսօրվա խոշոր ցույցերի կազմակերպիչը Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է, սակայն բողոքներին են միացել նաև ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակիցները, Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» հիմնադրամի ներկայացուցիչները, «Ձախ ճակատ» շարժումը և «Յաբլոկո» կուսակցությունը:

Մոսկվայում, ըստ միջոցառման կազմակերպիչների պնդման, այսօրվա արտոնված ցույցին մասնակցում է շուրջ 100 հազար մարդ, մինչդեռ դիտորդների փոխանցմամբ՝ մասնակիցների իրական թիվը ցածր է:

Օրենքի նախագծով ենթադրվում է տղամարդկանց թոշակի անցնելու տարիքը մինչև 2028 թվականը ներկայիս 60-ից հասցնել 65-ի, կանանցը՝ մինչև 2034 թվականը ներկայիս 55-ից հասցնել 63-ի:

Կառավարության նախաձեռնությունը մեծ վրդովմունք է առաջացրել Ռուսաստանում: Ավելի քան 2 միլիոն 800 հազար մարդ ստորագրել են նախաձեռնությունը չեղարկելու ուղերձով կառավարությանը հասցեագրված դիմումը:

Նախաձեռնության քննադատները նշում են, որ Ռուսաստանի որոշ շրջաններում կենսաթոշակի անցնելու տարիքը գերազանցում է կյանքի տևողության միջին վիճակագրական ցուցանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG