Մատչելիության հղումներ

Չարաշահումներ Այնթապի դպրոցում. երեք անձի մեղադրանք է առաջադրվել, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ են ձեռնարկվել պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2014-2017 թվականներին։ Պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալով՝ վատնվել է խոշոր չափի գումար։ Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2 միլիոն 355 հազար 768 դրամ։

Քննությամբ հստակեցվել է առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք։ Մասնավորապես՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով և 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, տնտեսվարին և Նոր Խարբերդի բնակչին՝ Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Վերջիններս ընդունել են առաջադրված մեղադրանքները և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Դպրոցի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 2 միլիոն 355 հազար 768 դրամ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG