Մատչելիության հղումներ

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա


26-ը հուսլիսի, 2018 թ․, Յոհաննեսբուրգ
26-ը հուսլիսի, 2018 թ․, Յոհաննեսբուրգ

Ուրբաթ օրը Յոհաննեսբուրգում կայացած ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը: Պուտինն ասել է նաև, որ ինքն ու Թրամփը պատրաստ են հետագա հանդիպումների անցկացմանը, սակայն դրա համար հարմար պայմաններ պետք է լինեն:

Հարավային Աֆրիկայում լրագրողների հետ զրույցում Կրեմլի ղեկավարը կարծիք է հայտնել, թե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հեռախոսազանգերը բավարար չեն՝ երկու կողմերը պետք է հանդիպեն, որպեսզի քննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային գործարքը, գլոբալ հակամարտությունները:

Պուտինն ու Թրամփը հանդիպել էին հուլիսի 16-ին Հելսինկիում: Թրամփն այդ հանդիպումից հետո արած հայտարարությունների համար կոշտ քննադատության է ենթարկվել Միացյալ Նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG