Մատչելիության հղումներ

Պայթյուն Երևանի Արտաշիսյան փողոցում․ երեք մարդ հոսպիտալացվել է


Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում, արխիվ
Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում, արխիվ

Այսօր ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

«Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Տուժածներ Ս. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ», - ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG