Մատչելիության հղումներ

Հունաստանում հրդեհների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան․ դեսպանատուն


Հունաստան, 23-ը հուլիսի, 2018թ․
Հունաստան, 23-ը հուլիսի, 2018թ․

Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան «թեժ գծի» հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այդ մասին ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նաև Ֆեյսբուքում է հաղորդագրություն տարածել, որում ասված է․ - «Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ»:

Հունաստանում հրդեհների հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 60-ի, կան հարյուրավոր վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG