Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ վարվող հոգեբանական պատերազմի վառ դրսևորում են: Այսօր Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղոլամհոսեյն Ղեյփարվարը:
«Մենք երբեք չեն հրաժարվի մեր հեղափոխական գաղափարներից: Թշնամիների կողմից ցանկացած ճնշում կարժանանա մեր կոշտ դիմադրությանը: Ամերիկայի ցանկությունն Իրանի ոչնչացումն է: Թրամփը, սակայն, ոչինչ էլ չի կարող անել մեր երկրին»,- ISNA գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարաը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում արած գրառման միջոցով զգուշացրել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: