Մատչելիության հղումներ

Թրամփը զգուշացնում է Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ «այլևս երբեք չսպառնալ ԱՄՆ-ին, այլապես կտուժի այնպիսի հետևանքներից, որոնց պատմության ընթացքում հազվադեպ են բախվել»: Թրամփն իր ուղերձը հղել է Twitter-ում գրառման միջոցով:

Ինչպես հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, երեկ իրանցի դիվանագետների հետ հանդիպմանը Ռոհանին մասնավորապես հայտարարել էր․ - «Ամերիկան պետք է գիտենա՝ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմը Իրանի հետ՝ բոլոր պատերազմների մայրը»:

Իրանի նախագահի այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ԱՄՆ նախագահը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG